Էմանուել Մակրոն. Ես կտրականապես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները, որոնք իրականացվում են Իսրայելի դեմ, իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին
Էմանուել Մակրոն. Ես կտրականապես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները, որոնք իրականացվում են Իսրայելի դեմ, իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումները։

Մակրոնը համերաշխություն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։

«Ես կտրականապես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները, որոնք ներկայումս իրականացվում են Իսրայելի դեմ։ Լիակատար համերաշխություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին»,- գրել է Մակրոնը։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Բացի այդ, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։