Էմանուել Մակրոն. Ես հավատում եմ ֆրանսիացիների՝ իրենց և ապագա սերունդների համար ամենաարդար ընտրությունը կատարելու ունակությանը
Էմանուել Մակրոն. Ես հավատում եմ ֆրանսիացիների՝ իրենց և ապագա սերունդների համար ամենաարդար ընտրությունը կատարելու ունակությանը

Ես հավատում եմ ֆրանսիացիների՝ իրենց և ապագա սերունդների համար ամենաարդար ընտրությունը կատարելու ունակությանը,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։

«Իմ միակ հավակնությունն է օգտակար լինել այն երկրին, որն այդքան սիրում եմ»,- գրել է Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ օրենսդիր ընտրությունները կանցկացվեն հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Էմանուել Մակրոնը որոշել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ֆրանսիայում։