Էմանուել Մակրոն. Երբ Մոսկվան և Կիևը խաղաղության համաձայնագրի հասնեն, մենք պետք է Ռուսաստանի հետ ստեղծենք նոր անվտանգության ճարտարապետություն: Անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, Ռուսաստանը մեր շեմին է
Այն օրը, երբ Մոսկվան և Կիևը կհասնեն խաղաղության համաձայնագրի, մենք պետք է ստեղծենք նոր անվտանգության ճարտարապետություն Եվրոպայում Ռուսաստանի հետ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը ցանկանում է «կազմակերպել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն եվրոպացիների հետ՝ առանց «չափազանց շատ զրուցակիցների»։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ վերականգնել է Մոսկվայի հետ քննարկումների ուղիները տեխնիկական մակարդակով։
«Մեր աշխարհագրությունը չի փոխվի։ Անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, Ռուսաստանը վաղը դեռ այնտեղ կլինի և մեր դռան մոտ է։ Այն օրը, երբ Մոսկվան և Կիևը կհասնեն խաղաղության համաձայնագրի, մենք պետք է ստեղծենք նոր անվտանգության ճարտարապետություն Եվրոպայում Ռուսաստանի հետ», – ասել է Մակրոնը։