Էմանուել Մակրոն. Ոչինչ չի կարող արդարացնել քաղաքացիական անձանց թիրախավորումը, Ֆրանսիան դատապարտում է Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը, որի հետևանքով շատ պաղեստինցիներ են զոհվել
Էմանուել Մակրոն. Ոչինչ չի կարող արդարացնել քաղաքացիական անձանց թիրախավորումը, Ֆրանսիան դատապարտում է Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը, որի հետևանքով շատ պաղեստինցիներ են զոհվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքում է Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա կատարված հարձակմանը և նշում, որ ոչինչ չի կարող արդարացնել հիվանդանոցի վրա հարձակումը։

«Ոչինչ չի կարող արդարացնել քաղաքացիական անձանց թիրախավորումը: Ֆրանսիան դատապարտում է Գազայի Ալ Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը, որի հետևանքով շատ պաղեստինցիներ են զոհվել։ Մեր մտքերը հիմա նրանց հետ են: Հանգամանքներին պետք է լույս սփռվեն»,- գրել է Մակրոնը՝ «Twitter»-ի իր էջում։