Էմանուել Մակրոն. Թելեգրամի հիմնադիրը ձերբակալվել է Ֆրանսիայում ընթացող հետաքննության շրջանակներում դա քաղաքական որոշում չէր
Էմանուել Մակրոն. Թելեգրամի հիմնադիրը ձերբակալվել է Ֆրանսիայում ընթացող հետաքննության շրջանակներում դա քաղաքական որոշում չէր

«Թելեգրամ սոցիալական հարթակի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում ընթացող հետաքննության շրջանակներում, դա քաղաքական որոշում չէր»,- սոցցանցում գրառել է նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես կեղծ տեղեկություններ եմ տեսել Ֆրանսիայի մասին Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Ֆրանսիան խստորեն հավատարիմ է արտահայտվելու և խոսքի ազատության, նորարարության և ձեռներեցության ոգուն: Եվ այդպես էլ կմնա։ Մի պետությունում, որտեղ գործում է օրենքի գերակայությունը, ազատությունները պաշտպանվում են օրենքի շրջանակներում և՛ սոցիալական լրատվամիջոցներում, և՛ իրական կյանքում՝ քաղաքացիներին պաշտպանելու և նրանց հիմնարար իրավունքները հարգելու համար, օրենքի կիրարկումն ամբողջությամբ կախված է անկախ դատարաններից: Թելեգրամի նախագահի ձերբակալությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի տարածքում ընթացող իրավական հետաքննության շրջանակներում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ: Այս հարցը դատավորների որոշելիքն է»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի հայտարարությունը Դուրովի ձերբակալության առաջին պաշտոնական հաստատումն է։

Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Նա Ադրբեջանից մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ֆրանսիա։

Ֆրանսիական ոստիկանությունը Ռոյթերսին հայտնել է, որ կիբերհանցագործությունների և խարդախության դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է անցկացնում Դուրովի դեմ։

Ռուսաստանում ծնված 39-ամյա միլիարդատեր Պավել Դուրովն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի քաղաքացիություն։