Էմանուել Մակրոն. Տարածքի պոտենցիալ զիջումը կարող է որոշել միայն Ուկրաինան
Տարածքի պոտենցիալ զիջումը կարող է որոշել միայն Ուկրաինան,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինա կատարած այցից հետո ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Միայն Ուկրաինայի որոշելիքն է: Կարծում եմ՝ մեր պարտավորությունն է պահպանել մեր արժեքները, միջազգային օրենսդրությունը և լինել Ուկրաինայի կողքին», – ասել է Մակրոնը։
Ուկրաինայի նախագահը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ իր երկիրը տարածքներ չի զիջի։