Էմանուել Մակրոն. Ռուսաստանը վերջին գաղութատիրական կայսերական տերություններից է

10:44, 28.07.2022

Ռուսաստանը վերջին գաղութատիրական կայսերական տերություններից է,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնը հերթական անգամ դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և այն համեմատել 19-րդ դարում աֆրիկյան մայրցամաքի վրա հարձակումների հետ։ Նրա խոսքով՝ սա տարածքային պատերազմ է, որը կարծում էին, որ անհետացել է Եվրոպայից։

«Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա: Սա տարածքային պատերազմ է, որը մենք կարծում էինք, որ անհետացել է եվրոպական հողից։ Սա 20-րդ դարի սկզբին, նույնիսկ 19-րդ դարի պատերազմն է: Ես խոսում եմ մի մայրցամաքի մասին, որը տուժել է գաղութատիրական իմպերիալիզմից։ Ռուսաստանը վերջին գաղութատիրական կայսերական տերություններից է, որը որոշել է ներխուժել հարեւան երկիր՝ իր շահերը պաշտպանելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նմանատիպ