Էմանուել Մակրոն. Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, նա չի կարող հաղթել
Էմանուել Մակրոն. Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, նա չի կարող հաղթել

Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, նա չի կարող հաղթել,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեր աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա և այն ինտենսիվությամբ, որը անհրաժեշտ կլինի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է Մակրոնը։

Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, ով ասում էր, որ Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի մինչև ձմեռ, Մակրոնն ասել է, որ ոչ ոք չի խոսում առաջիկա ամիսներին պատերազմի ավարտի մասին: Սակայն նա հույս է հայտնել, որ լուծումը կգտնվի մինչեւ տարեվերջ, բայց միայն այն պայմանով, որ «Ռուսաստանը չի հաղթի»։

Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է Ռուսաստանը անվանել ահաբեկչական պետություն, սակայն Մակրոնը Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակումն անվանել է «ռազմական հանցագործություն»։