Էմանուել Մակրոն. Նիգերում Ֆրանսիայի դեսպանը փաստացի պատանդ է ապրում դեսպանատան տարածքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Նիգերում Ֆրանսիայի դեսպանը փաստացի պատանդի կարգավիճակում է ապրում դեսպանատան տարածքում։
Մակրոնի խոսքով՝ Նիգերի խունտան արգելում է սնունդ ներմուծել դեսպանատուն, ինչի պատճառով էլ Ֆրանսիայի դեսպանը զինվորական սնունդ է ստանում։
Նիգերի ռազմական ղեկավարները Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեին ասել են, որ լքի երկիրը հուլիսի 26-ին նախագահ Մուհամեդ Բազումիի տապալումից հետո: Սակայն օգոստոսին տրված 48-ժամյա վերջնագրի ժամկետը լրացել է, և դեսպանը չի լքել երկիրը։ Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է կատարել վերջնագիրը և օրինական ճանաչել ռազմական ռեժիմը։
Հեղաշրջումը դատապարտել են Ֆրանսիան և Նիգերի հարևաններից շատերը: Մակրոնն ասել է, որ դեսպանը «չի կարող դուրս գալ, նա պերսոնա նոն գրատա է, և նրան մերժում են սնունդ տրամադրել»։ Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կքննարկի դեսպանին տուն բերելու հարցը, Մակրոնն ասաց. «Ես կանեմ այն ամենը, ինչ կարող ենք պայմանավորվել նախագահ Բազումի հետ, քանի որ նա օրինական առաջնորդն է, և ես ամեն օր խոսում եմ նրա հետ»:
Ֆրանսիան Նիգերում ունի մոտ 1500 զինծառայող։