Էմանուել Մակրոն. ՆԱՏՕ-ն առաջարկել է Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարը՝ առանց նրանց պաշտպանության՝ երկու երկրներին դարձնելով ռուսական պատասխան գործողությունների թիրախ
Էմանուել Մակրոն. ՆԱՏՕ-ն առաջարկել է Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարը՝ առանց նրանց պաշտպանության՝ երկու երկրներին դարձնելով ռուսական պատասխան գործողությունների թիրախ

Ռուսաստանն արդեն 15 տարի անում է ամեն ինչ, որպեսզի խաթարի Եվրոպայի անվտանգությունը և փոխի այն իր պայմաններով: Այս փուլերը հայտնի են՝ 2008 թվականին Վրաստանի դեմ ագրեսիան, 2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունները և կրկին 2022 թվականին,- այս մասին Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ Ուկրաինայում ագրեսիան եվրոպական միասնությունը խարխլելու Ռուսաստանի փորձի վերջին և ամենածայրահեղ դրսեւորումն է։ Այնուամենայնիվ, Մակրոնը նշում է, որ ՆԱՏՕ-ն առաջարկել է Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարը՝ առանց նրանց պաշտպանության՝ այս երկու երկրները դարձնելով ռուսական պատասխան գործողությունների թիրախ։

«Խաղադրույքները մեծ են, քանի որ պատերազմը մեր սահմաններին մոտ է: Ուկրաինայում ագրեսիան եվրոպական միասնությունը խաթարելու Ռուսաստանի փորձի վերջին և ամենածայրահեղ դրսեւորումն է։ Սա այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել 15 տարի շարունակ, Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի խաթարի Եվրոպայի անվտանգությունը և փոխի այն իր պայմաններով։ Այս փուլերը հայտնի են: Վլադիմիր Պուտինի ելույթը Մյունխենում 2007-ին, ագրեսիան Վրաստանի դեմ 2008-ին, հետո 2014-ին Ուկրաինայի իրադարձությունները և նորից 2022-ը։ Այն, ինչ Ռուսաստանը պահանջում էր պատերազմի մեկնարկի նախօրեին, եւ ինչ գրված էր պայմանագրերի նախագծերում, անընդունելի էր։ Սրանք պարտավորություններ էին, որոնք անհնարին կլիներ կատարել։ ՆԱՏՕ-ն առաջարկեց Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարը՝ առանց նրանց պաշտպանության՝ երկու երկրներին դարձնելով ռուսական պատասխան գործողությունների թիրախ։ Յուրաքանչյուր երկիր պետք է իրավունք ունենա ընտրելու իր դաշնակիցներին: Երբ երկիրն ընտրում է ժողովրդավարությունը, թափանցիկությունն ու ազատությունը, այն երբեք վտանգ չի ներկայացնում իր հարեւանի համար»,- ասել է Էմանուել Մակրոնը։