Էմանուել Մակրոն. «Մեծ Քսանյակի» հռչակագիրը Ռուսաստանի համար հաղթանակ չէ
«Մեծ Քսանյակի» հռչակումը Ռուսաստանի հաղթանակը չէ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը նշել է, որ ուկրաինական պատերազմում դիվանագիտական առաջընթացի սպասելու տեղ բացարձակապես չկա «մեծ Քսանյակում», որը ստեղծվել է միջազգային տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարցեր լուծելու համար։
Մակրոնը նաեւ ասել է, որ շաբաթավերջին կայացած հանդիպմանը «Մեծ Քսանյակի» ղեկավարների հայտարարությունը դիվանագիտական հաղթանակ չէր Ռուսաստանի համար, որը գագաթնաժողովից մեկուսացված դուրս եկավ։
Լրատվամիջոցների համաձայն՝ շաբաթ օրվա հռչակագրում խուսափում էին Ռուսաստանին ուկրաինական հակամարտության համար դատապարտելուց, սակայն ընդգծում էին բռնության հետևանքով առաջացած մարդկային տառապանքը և կոչ արվում բոլոր պետություններին ուժ չկիրառել տարածքը գրավելու համար։
«Մեծ Քսանյակի» այս հավաքը եւս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի մեկուսացումը։ Այսօր «Մեծ Քսանյակի» անդամների բացարձակ մեծամասնությունը դատապարտում է Ուկրաինայի պատերազմը»,- ասել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Դելիում չի մասնակցել «Մեծ Քսանյակի» երկօրյա գագաթնաժողովին, փոխարենը ուղարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։