Էմանուել Մակրոն. Մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանին և Մոլդովային լարվածության և ապակայունացման ցանկացած փորձի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Վրաստանին և Մոլդովային ճգնաժամի ժամանակ։
«Վրաստանն ու Մոլդովան մեր միության հարեւաններն են, նրանք մեր գործընկերներն ու բարեկամներն են։
Այսօր առավոտյան ես նրանց նախագահներին վերահաստատեցի մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրանց լարվածության կամ ապակայունացման ցանկացած փորձի դեմ։
Մենք համերաշխ ենք ճգնաժամի ժամանակ և կլինենք», – գրել է Մակրոնը «Twitter»-ում։
