Էմանուել Մակրոն. Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի մասին, կառավարության քայլերը տանում են դեպի անդամակցության գործընթացի կասեցում, վրաց ժողովուրդը մի քանի օրից պետք է ընտրություն կատարի

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ կառավարության ձեռնարկած քայլերն իրականում հանգեցնում են անդամակցության գործընթացի կասեցմանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Եվրոպական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով, մի քանի օրից վրաց ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը։

«Միջազգային խնդիրների վերաբերյալ մենք մեր աջակցությունն ենք հայտնել Մոլդովային այս կարեւոր ընտրական համատեքստում, երբ այն գտնվում է Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային գործողությունների ազդեցության տակ։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, մինչդեռ կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են անդամակցության գործընթացի կասեցմանը, վրաց ժողովուրդը մի քանի օրից պետք է արտահայտի իր ընտրությունը»,- ասել է Էմանուել Մակրոնը։