Էմանուել Մակրոն. Լուսանկարները, որոնք մենք ստացել ենք Բուչայից, անտանելի են, Ռուսական իշխանությունը պետք է պատասխան տա այդ հանցագործությունների համար
Էմանուել Մակրոն. Լուսանկարները, որոնք մենք ստացել ենք Բուչայից, անտանելի են, Ռուսական իշխանությունը պետք է պատասխան տա այդ հանցագործությունների համար

Ռուսական իշխանությունը պետք է պատասխան տա այդ հանցագործությունների համար,- այսպես է արձագանքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինայի Բուչա քաղաքի տարածված տեղեկությանը։

Մակրոնը համերաշխություն է հայտնել Ուկրաինային:

«Լուսանկարները, որոնք մենք ստացել ենք Կիևի մերձակայքում գտնվող ազատագրված Բուչայից, անտանելի են։ Հարյուրավոր խաղաղ բնակիչներ դաժանաբար սպանվել են փողոցներում։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերին, իմ համերաշխությունն եմ հայտնում Ուկրաինային։ Ռուսական իշխանությունները պետք է պատասխան տան այս հանցագործությունների համար»,- գրել է Մակրոնը։

Ուկրաինայի Բուչա քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո քաղաքում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների դիեր։