Էմանուել Մակրոն. Լիբանանը չի կարող ապրել մոտալուտ պատերազմի վախով, հակամարտությունից պետք է խուսափել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Լիբանանը չի կարող ապրել մոտալուտ պատերազմի վախով և նշել է, որ հակամարտությունից պետք է խուսափել։ Այս մասին Էմանուել Մակրոնը խոսել է լիբանանցիներին ուղղված տեսաուղերձում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ոչ ոք շահագրգռված չէ էսկալացիայի մեջ։
«Այսօր ես հնարավորություն ունեցա զրուցելու լիբանանյան առաջնորդների, ինչպես նաև ճգնաժամի հիմնական խաղացողների հետ՝ Իսրայելից մինչև Իրան։ Ես նրանց ասացի, որ պետք է պաշտպանել Լիբանանը և խուսափել պատերազմից։ Այս ուղղությամբ գործելը նաև ձեր քաղաքական առաջնորդների պարտականությունն է: Ոչ ոք շահագրգռված չէ էսկալացիայի մեջ: Լիբանանի ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է պաշտպանված լինեն»,- ասել է Էմանուել Մակրոնը։
Ելույթի ավարտին Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Լիբանանի քաղաքական ուժերին երկրի ղեկավար նշանակել նախագահին։ Լիբանանը առանց նախագահի է այն պահից, երբ երկրի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հոկտեմբերին։