Էմանուել Մակրոն. Իսրայելի ժողովրդի ցավը մնում է նույնքան սուր, որքան մեկ տարի առաջ, մենք չենք մոռանում զոհերին, պատանդներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման մեկամյա տարելիցին։
«Ցավը նույնքան սուր է մնում, որքան մեկ տարի առաջ։ Իսրայելի ժողովրդի ցավը և վիրավոր մարդկության ցավը։ Մենք չենք մոռանում ոչ զոհերին, ոչ պատանդներին, ոչ կորստից տխուր կամ իրենց ընտանիքի անդամներին սպասող ընտանիքներին»,- գրել է Մակրոնը սոցցանցում։
Հիշեցնենք, որ այսօր լրացավ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից մեկ տարին Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Իսրայելում «Նովա» երաժշտական փառատոնի ժամանակ հրթիռներ արձակվեցին, և «Համաս»-ի անդամները ներխուժեցին տարածք, փառատոնի տարածքում և կրակ բացեցին այնտեղ հավաքվածների վրա։ Հարձակման արդյունքում փառատոնի մասնակիցներից մի քանիսը զոհվել են, ոմանց պատանդ են վերցրել «Համաս»-ի անդամները, ոմանց հաջողվել է փախչել ու թաքնվել։ Փառատոնի հետ միաժամանակ «Համաս»-ի մարտիկները ներխուժել են Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին գտնվող բնակավայրերը։ Ըստ առկա տվյալների՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է 1200 մարդ, հարյուրավոր մարդիկ պատանդ են վերցվել, 97-ը դեռ գերության մեջ են։ Պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 41 հազար պաղեստինցի է զոհվել, «Համաս»-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով, նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։