Էմանուել Մակրոն. Իմ այցը պետք է հնարավորինս օգտակար լինի Ուկրաինայի համար, ես կգամ Ուկրաինա կոնկրետ առաջարկներով և լուծումներով
Էմանուել Մակրոն. Իմ այցը պետք է հնարավորինս օգտակար լինի Ուկրաինայի համար, ես կգամ Ուկրաինա կոնկրետ առաջարկներով և լուծումներով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ պատրաստվում է կոնկրետ որոշումներով այցելել Ուկրաինա։

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ իր այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ պատրաստ լինի «կոնկրետ առաջարկներ և կոնկրետ որոշումներ»։

«Ես ձեզ միանգամայն անկեղծ կասեմ՝ անպայման կգամ։ Ես կանոն ունեմ, իմ այցը պետք է հնարավորինս օգտակար լինի Ուկրաինայի համար։ Ես կգամ Ուկրաինա կոնկրետ առաջարկներով, կոնկրետ որոշումներով»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ իր այցը կլինի «ուժեղ ուղերձի և համագործակցության նոր ուղղությունների» նշան։

Երկուշաբթի Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա։ Այցի կոնկրետ ժամկետն առայժմ հայտնի չէ։