Էմանուել Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագիրը պետք է ճանապարհ բացի երկարատև խաղաղության համար
Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագիրը պետք է ճանապարհ բացի երկարատև խաղաղության համար, – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ բացի երկարաժամկետ խաղաղության համար Հարավային Կովկասում», – գրել է Մակրոնը սոցիալական ցանցում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, իսկ Բաքուն նույնպես հաստատում է համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։