Էմանուել Մակրոն. ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը կարող է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու հնարավորություն լինել
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը կարող է առիթ հանդիսանալ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու համար, հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ինչպես հայտնում է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը, Մակրոնը Նեթանյահուի հետ զրույցի ժամանակ կրկնել է Լիբանանում և Գազայում հրադադարի մասին իր կոչերը։
Իսրայելի նախագահի վարչակազմը չի մեկնաբանել այս հեռախոսազրույցը։