Էմանուել Մակրոն .Ֆրանսիան ողջունում է վրաց ժողովրդի ժողովրդավարական ձգտումները և հույս ունի, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները Վրաստանին թույլ կտան շարունակել իր եվրոպական ուղին
Ֆրանսիան հուսով է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները Վրաստանին թույլ կտան շարունակել իր եվրոպական ուղին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո սոցցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ինչպես նշում է Մակրոնը, Ֆրանսիան ողջունում է վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական ձգտումները։
«Հարգելի Սալոմե, ուրախ եմ ձեզ հյուրընկալելու Փարիզում։ Ֆրանսիան ողջունում է վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական ձգտումները։ Նա հույս ունի, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները Վրաստանին թույլ կտան շարունակել իր եվրոպական ուղին»,- գրել է Մակրոնը։