Էմանուել Մակրոն. Ֆրանսիան միշտ ողջունել է և կընդունի օտարերկրացիներին, հատկապես՝ ապաստան հայցողներին և ուսանողներին
Ֆրանսիան միշտ ողջունել է և կընդունի օտարերկրացիներին, հատկապես՝ ապաստան հայցողներին և ուսանողներին: Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր ներգաղթի մասին նոր օրենքից և առողջապահության նախարարի հրաժարականից հետո:
«Օրենքը փոխզիջման արդյունք էր»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաեւ ասել է, որ հարգում է առողջապահության նախարարի որոշումը եւ նշել, որ ոչ ոք անփոխարինելի չէ։
«Պարզ է, որ այս օրենքը ոմանց վրդովեցնում է, եւ ես դա հասկանում եմ։ Դուք կարող եք խոսել արժեքների մասին, բայց մենք այստեղ իրականության մասին ենք խոսում։ Օրենքը գրել է կառավարությունը, բայց դա փոխզիջման արդյունք է։ Ահա թե ինչ էր ուզում ժողովուրդը, երբ մեզ ընտրեց ու մեծամասնություն տվեց։ Ի՞նչ ընտրություն ունեինք։ Արդյո՞ք մենք պետք է ասեինք, որ կանգ ենք առնելու, և որ անօրինական միգրացիայի դեմ պայքարելը վատ գաղափար է: Մենք հանձնաժողով ենք ստեղծել՝ փոխզիջման հասնելու համար։ Այս տեքստը այս փոխզիջման արդյունքն է»,- ասում է Մակրոնը։
Մակրոնի խոսքով՝ իրենց նպատակն է պայքարել անօրինական միգրացիայի դեմ և խրախուսել ավելի լավ ինտեգրումը լեզվի և աշխատանքի առումով։
Նա նաև ասաց, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարը միայն քաղաքական խնդիր չէ.