Էմանուել Մակրոն. Ֆրանսիան ամեն ինչ կանի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կանխելու համար
Ֆրանսիան ամեն ինչ կանի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կանխելու համար,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնի խոսքով՝ բոլորին մտահոգում է հնարավոր էսկալացիան։
«Մենք դատապարտել ենք, միջամտել և ամեն ինչ անելու ենք իրավիճակի սրումից խուսափելու համար։ Մենք փորձում ենք Իսրայելին համոզել, որ չպետք է պատասխան տանք էսկալացիայով, այլ պետք է մեկուսացնել Իրանը, համոզել տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է, մեծացնել պատժամիջոցները, մեծացնել ճնշումը միջուկային գործունեության վրա, այնուհետև գտնել խաղաղության ճանապարհ»,- ասում է Էմանուել Մակրոնը։