Էմանուել Մակրոն՝ իրանցիները սխալ վարվեցին, երբ իրականացրեցին հարվածներ, ինչը հակասում է նրանց իսկ ստորագրած համաձայնագրին
ԱՄՆ-ը կարող է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակից. այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ՝ այդպես էլ կանեմ։ Ինչո՞ւ չպետք է անեմ դա։ Սիրիայի նախագահը հիանալի գործ է արել»,— հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը դրվատանքով է խոսել ալ-Շարաայի մասին՝ նրան անվանելով ուժեղ և հարգված առաջնորդ, ով, նրա իսկ խոսքով, միավորել է մասնատված ու քաոսի մեջ գտնվող երկիրը։ Իսկ ալ-Շարաան շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «պատժամիջոցները հանելու պատմական որոշման համար»։
Ի գիտություն՝ Սիրիան ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում է գտնվում 1979 թվականից։