Էլտոն Ջոնի համերգին հնարավոր կլինի ներկա գտնվել 2017 թ. սեպտեմբերի 16-17-ի տոմսերով
Լեգենդար բրիտանացի երգիչ, Էլտոն Ջոնի համերգին հնարավոր կլինի ներկա գտնվել 2017 թ. սեպտեմբերի 16-17-ի տոմսերով: Այս մասին լրատվություն է տարածում SOLO ընկերությունը:
2017 թ. աշնանը կայանալիք համերգը երգիչը տեղափոխել է այս ամռանը: Անցած տարի գնված տոմսերով հանդիսատեսը առանց հիմնախնդրի կարող է մտնել Black Sea Arena: 2017 թ սեպտեմբերի 16-ի տոմսերով հնարավոր կլինի ներկա գտնվել հունիսի 30-ի համերգին, իսկ սեպտեմբերի 17-ի տոմսով հուլիսի 1-ի համերգին:
SOLO-ի լրատվությամբ, գրեմի մրցանակի դափնեկիր, բրիտանացի երաժիշտը Wonderful Crazy Night ծրագրի շրջանակներում Վրաստան է այցելում առաջին անգամ: Էլտոն Ջոնը վրաց հանդիսատեսի համար կատարելու է ինչպես հայտնի հիթերը, այնպես էլ իր վերջին ալբոմ Wonderful Crazy Night մտած երգերը:
Ծրագրված համերգի տոմսերը դեռ վաճարքում են և դրանք գնել հնարավոր է TKT.GE կայքում և SOLO լաունջում: SOLO-ի սպառողների համար գինը լինելու է 90 լարի, իսկ նրանք ովքեր SOLO-ի հետ կապ չունեն, տոմսի գինը 150 լարի է:
Հեղինակ -
Edgar Barsegyan