Էլթոն Ջոնի համերգի համար Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսիի ուղղությամբ նշանակվելու է հավելյալ ավիաչվերթ
Էլթոն Ջոնի համերգի համար Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսիի ուղղությամբ նշանակվելու է հավելյալ ավիաչվերթ

«Վրաստանի օդանավակայանների միությունը» Էլթոն Ջոնի համերգի համար Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսիի ուղղությամբ նշանակում է հավելյալ ավիաչվերթ:

Անգլիացի լեգենդար փոփ և ռոք երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի համերգի կապակցությամբ, շաբաթ, հունիսի 30-ին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միություն» ՍՊԸ-ն Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսիի ուղղությամբ նշանակում է հավելյալ ավիաչվերթ:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Բաթումիի միջազգային օդանավակայանի ուղղությամբ ավիաչվերթը կիրականացվի 09:30-ին և կվերադառնա 11:30-ին:

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսիի ուղղությամբ չվերթները երեքշաբթի և հինգշաբթի օրերից բացի, շաբաթվա ընթացքում իրականացվում են հինգ անգամ:

Էլթոն Ջոնի համերգները Black See Arena-ում կանցկացվեն հունիսի 30-ին և հուլիսի 1-ին: