Էլթոն Ջոնը Երևանում լսողության հետ խնդիր ունեցող երեխաներին փոխանցել է լսողական սարքեր
Էլթոն Ջոնը Երևանում լսողության հետ խնդիր ունեցող երեխաներին փոխանցել է լսողական սարքեր

 

Բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը ժամանել է Հայաստան: 71-ամյա երգիչը Երևանում է Starkey ամերիկյան բարեգործական ընկերության ծրագրի շրջանակներում: Նշված ընկերությունը արտադրում է լսողական սարքեր:

Էլթոն Ջոնը Արմեն Սարգսյանի հետ այցելել է ՀՀ նախագահի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող վերականգնողական կենտրոն և լսողության հետ խնդիր ունեցող երեխաներին փոխանցել է լսողական սարքեր: