Էլոն Մասկը լքում է Tesla-ի տնօրենների խորհուրդը

Էլոն Մասկը լքում է Tesla-ի տնօրենների խորհուրդը: Ամերիկացի միլիարդատերը արդեն համաձայնագիր է ստորագրել կարգավորիչ մարմնի հետ: Մասկին ԱՄՆ-ի թանկարժեք թղթերի և բորսաների վերահսկիչ հանձնաժողովը մեղադրում է խարդախության մեջ: Գործը վերաբերում է Tesla ընկերության գլխավոր տնօրենի կողմից Twitter-ում տարածված լրատվությանը, որտեղ Էլոն Մասկը ասում է, որ Tesla-ի թանկարժեք թղթերը այլևս չեն վաճառվելու բորսաներում և ընկերությունը դառնալու է ոչհանրային:

Դրա հետ մեկտեղ, նա անվանել է այն գումարը, որով գնելու է Tesla-ի ակցիաները: Կարգավորիչ մարմինը հաստատել է, որ այդ հայտարարությունը սուտ էր, որը անձամբ ճանաչել է Էլոն Մասկը: