Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Տեղեկությունը տարածում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Մինչ այդ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերին հայտարարել է քաղաքական փոփոխությունների մասին։
Վարչապետի հրաժարականին Մակրոնն արձագանքել է սոցիալական ցանցերում։ Նա ասաց, որ Բորնի կատարած աշխատանքը օրինակելի էր և շնորհակալություն հայտնեց նրան դրա համար։
Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսի 16-ից։