Էլիսո Բոլքվաձեն քննարկել է Աջարիայում գեղարվեստական կրթության ուղղությամբ նախատեսված և ընթացիկ նախագծերը
Խորհրդարանի մշակույթի կոմիտեի նախագահ Էլիսո Բոլքվաձեն Բաթումիում հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլիի և փոխնախարար Ակակի Ձնելաձեի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը խոսվել է Աջարիայի տարածաշրջանում գեղարվեստական կրթության ուղղությամբ նախատեսվող և իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև քննարկվել են գեղարվեստական ոլորտում փառատոների, անվճար նախագծերի և միջոցառումների իրականացման ընթացքը՝ հետհամաճարակային կանոնակարգերի ժամանակ:
«Խոսել ենք քաղաքապետարանների հետ համակարգման կարեւորության, գեղարվեստական կրթության բարեփոխման հետ կապված հարցերի եւ մշակույթի տարբեր ուղղությունների զարգացման հեռանկարների մասին։ Մենք քննարկել ենք Բաթումիի սեւծովյան երաժշտության և արվեստի փառատոնի կազմակերպչական հարցերը, որը կանցկացվի հուլիսի 23-31-ը Բաթումիի պետական երաժշտական կենտրոնում»,- ասել է Էլիսո Բոլքվաձեն։