Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանին
Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանին

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը խոսվել է մշակութային դիվանագիտության կարևորության և հուշագրի շրջանակներում իրականացվող նախագծերի մասին։

Ըստ նրանց հաղորդման, կողմերը նախանշել են համագործակցության խորացման հեռանկարներ։