Էլիֆ Էլմասը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը #1TVSPORT
«Նապոլիի» նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը պայմանագիր է կնքել գերմանական Բունդեսլիգայի ակումբ «Լայպցիգի» հետ։
Հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստը «Լայպցիգում» կմնա մինչեւ 2028 թվականը, իսկ «Նապոլին» նրա համար ստացել է 25 մլն եվրո։
Էլիֆ Էլմասը «Լայպցիգի» շարքերում կկարողանա խաղալ 2024 թվականի հունվարի 1-ից, երբ պաշտոնապես կբացվի ձմեռային տրանսֆերային «պատուհանը»։
24-ամյա խաղացողը Իտալիայի գործող չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է 2019 թվականից։ Այս ընթացքում Էլիֆ Էլմասը «Նապոլիի» շարքերում անցկացրել է 185 հանդիպում եւ դարձել 19 գոլի հեղինակ։
Այս պահին ֆուտբոլիստի նոր թիմը՝ «Լայպցիգը» գերմանական Բունդեսլիգայում չորրորդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։