Էլենե Խոշտարիան դադարեցրել է հացադուլը
Էլենե Խոշտարիան դադարեցրել է հացադուլը

Էլենե Խոշտարիան դադարեցրել է հացադուլը: Այդ մասին «Դրոայի» ղեկավար Էլենե Խոշտարիան հայտարարել է անձամբ: Նրա խոսքով՝ ինքը շարունակելու է պայքարել շատ այլ քաղաքական խնդիրների համար։

Էլենե Խոշտարիան նշեց նաեւ, որ սպասում է բժշկին, քանի որ հացադուլի ավարտից հետո վերականգնողական գործընթացը կարեւոր է։

Արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն առաջարկել է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ։ Նրա խոսքով՝ բուժումն ավարտելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին կտեղափոխեն Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ։ Բացի այդ, նա նշեց, որ ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող է խոչընդոտել բանտարկյալի տեղափոխումը և հետագա բուժանձնակազմի աշխատանքը, բանտարկյալը կտեղափոխվի 18-րդ հիմնարկ, և ցանկացած իրավախախտ կենթարկվի պատասխանատվության: