Էլենե Խոշտարիա. Խաղաղ բողոքը կվերածվի սուր բողոքի
Էլենե Խոշտարիա. Խաղաղ բողոքը կվերածվի սուր բողոքի

Այն, ինչ տեղի է ունեցել այսօր մեր երկրում, տեղի կունենա խորհրդարանի շենքում և դրա պատերից դուրս,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Էլենե Խոշտարիան՝ խորհրդարանում:

Ինչպես նշել է Էլենե Խոշտարիան, բողոոքը, որը նա արտահայտել է խորհրդարանի նիստերի դահլիճում, օրինական է:

«Այն բանից հետո, երբ իշխանությունը վիրավորեց հանրությանը, արդար բողոքին, որ Գախարիան հրաժարական տար, և հիմա նրան նշանակել են վարչապետ, քաղաքացիներն ունեն խաղաղ բողոք արտահայտելու իրավունք: Մշտապես կլինի այսպես, նրանք հնարավորություն չեն ունենա անցկացնել խորհրդարանի նիստ և աշխատել: Խաղաղ բողոքը կվերածվի սուր բողոքի»,- հայտարարել է Էլենե Խոշտարիան:

Խորհրդարանի այսօրվա լիագումար նիստն սկսվել է աղմուկի ֆոնին: Նիստին էին գտնվում «Ամոթ է» շարժման ակտիվիստները, նրանք բողոքում էին հունիսի 20-ին խորհրդարանի շենքի առջև զարգացած իրադարձությունների դեմ: