ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Էլենե Ագլաձեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, Լեհաստանի ներկայացուցչության ամփոփիչ մամլո ասուլիսի շրջանակներում, խոսել է Վրաստանի օկուպացված շրջաններում առկա իրավիճակի մասին:
Էլենե Ագլաձեն շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահությանը, անվտանգության խորհրդի օրակարգի «այլ հարցերի» շրջանակներում, ագրեսիայից 11 տարի անց Ռուսաստան-Վրաստան պատերազմի արդյունքները քննարկելու համար: Ինչպես հայտարարել է Էլենե Ագլաձեն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից այս հարցի քննարկումը չափազանց կարևոր է տեղում անվտանգության վիճակը բարելավելու, Ռուսաստանի կողմից օգոստոսի 12-ին հրադադարի պայմանագրի կատարման և օկուպացնող գոտու մոտ փշալարերի անցկացման անօրեն գործընթացը կասեցնելու համար:
Վրաստանի ներկայացուցչի խոսքով, սա առանձնապես վրդովեցուցիչ է, վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունների ֆոնին: Մասնավորապես, նա նշել է օգոստոսի 25-ին օկուպացնող ռեժիմի կողմից «նախագահական ընտրությունների» անօրեն անցկացումը, որը չի ճանաչում միջազգային հանրությունը:
Էլենե Ագլաձեն ընդգծել է, որ Վրաստանը վրդովված է վերջին օրերին օկուպացնող ուժերի կողմից զինատեխնիկայի և անձնակազմի կենտրոնացմամբ օկուպացնող գոտու մոտ, Չորչանա գյուղի մերձակայքում, որը Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածք է: