էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնականում կապված է ընկերությունների կողմից ծրագրվող ներդրումների հետ. Իրինա Միլորավա
Վրաստանի էներգետիկիկայի կարգավորիչ ազգային հանձնաժողովի նախագահ Իրինա Միլորավայի հայտարարությամբ, Թբիլիսիում և տարածաշրջաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնականում կապված է ընկերությունների կողմից ծրագրվող ներդրումների հետ:
Նրա պարզաբանմամբ, մինչև 2020 թվականը էլեկտրաէներգիայի օգտագործումը ավելանալու է 20 տոկոսով, ինչը մարտահրավեր է էներգոընկերությունների համար և ստեղծում է ցանցի զարգացման անհրաժեշտություն:
Նոր սակագները գործելու են մինչև 2020 թվականի վերջը: Միլորավայի հայտարարությամբ, ընկերություններին հնարավորություն է տրվում սակագնի փոխելու պահանջով հանձնաժողովին դիմեն մինչ ժամկետի ավարտը:
Վրաստանի էներգետիկիկայի կարգավորիչ ազգային հանձնաժողովի նախագահը գտնում է, որ միակ գործոնը, որը կարող է առաջացնել սակագնի փոփոխումը դա դոլարի և լարիի փոխարժեքի փոփոխումն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan