Էլեկտրաէներգիայի կոմունալ վճարը կվերաբերի 1.2 միլիոն, իսկ գազի վճարը՝ 650 հազար ընտանիքի

12:50, 29.10.2020

Ինչպես արդեն հայտարարել էինք, հակաճգնաժամային միջոցառումների երրորդ փուլը, նոյեմբերի մեկից կգործակվի 4 ամսվա ընթացքում (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար),- այս մասին հատարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Կառավարության ղեկավարը նշում է, որ գլոբալ ճգնաժամի ֆոնին կառավարությունն առաջիկա ամիսների ընթացքում կթեթևացնի քաղաքացիների հոգսը:

«Էլեկտրաէներգիայի վճարը կֆինանսավորվի մինչև 200կվտ սպառած ավելի քան 1.2 միլիոն ընտանիքի համար, կֆինանսավորվի նաև ջրի և մաքրման ծառայությունները, գազի վճարը՝ մինչև 200 խորանարդ մետր, կվերաբերի 650 հազար ընտանիքի: Ցանկության դեպքում, քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել օգնությունից: Գլոբալ ճգնաժամի ֆոնին առաջիկա ամիսներին թեթևացնում ենք մեր քաղաքացիների հոգսերը»,- հայտարարում է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ