Էլեկտրաէներգիայի աճող պահանջը պետք է բավարարվի տեղի գեներացիայով - էկոնոմիկայի նախարարություն
Վրաստանի կառավարության էներգետիկ քաղաքականության կարևորագույն ուղղությունը երկրի էներգետիկ անվտանգության և անկախության որակի բարձրացումն է, ներմուծված էներգառեսուրսների անկախության աստիճանաբար նվազեցումը տեղի էներգետիկ ռեսուրսների յուրացման, մատակարարման աղբյուրների եւ երթուղիների դիվերսիֆիկացիայի միջոցով,- այս մասին նշված է էներգետիկ քաղաքականության մասին էկոնոմիկայի նախարարության կողմից տարածած հայտարարությունում:
Գերատեսչությունը մեկնաբանում է, որ էներգետիկայի զարգացման ռազմավարությունը սահմանված է Ասոցացման պայմանագրով ստանձնած պարտականություններով, որը ներառում է երեք հիմնական նպատակ – շուկայի կարգավորում, կանաչ նորացվող էներգիայի զարգացում և էներգարդյունավետություն:
«Սա պատկերված է օրենսդրական նախաձեռնության փաթեթում: Դրա հետ մեկտեղ, 2014 թվականից, ամեն տարի սահմանվում է Վրաստանի փոխանցող ցանցի զարգացման տասնամյա ծրագիրը, որի նպատակը էլեկտրաէներգետիկ աճող պահանջի բավարարումը, գեներացիայի ավելացման ապահովումը և փոխանցող ցանցի վստահելիության ավելացումն է»,- նշված է հայտարարությունում:
Նախարարության մեկնաբանմամբ, էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշի մասին քննարկումը տարվա առաջին 2-3 ամսվա տվյալներով, ճիշտ չէ: