«El Pais» հրատարակություն. ՆԱՏՕ-ի երկրների զինվորականներն արդեն ներկա են Ուկրաինայի տարածքում, սակայն մարտական ​​գործողություններին չեն մասնակցում

15:27, 18.03.2024

ՆԱՏՕ-ի երկրների զինվորականներն արդեն ներկա են Ուկրաինայի տարածքում, սակայն նրանք չեն մասնակցում մարտական ​​գործողություններին,- այս մասին գրում է իսպանական «El Pais» հրատարակությունը։

Իսպանական հրատարակության համաձայն՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորականները վերահսկում են Ուկրաինային հատկացվող սպառազինությունը, իրականացնում հետախուզական գործողություններ ու վարժանքներ։

«Էմանուել Մակրոնը խախտեց տաբուն. Մակրոնը ոչ միայն բացեց բանավեճը, այլ նրա խոսքերը ծառայեցին հաստատելու, որ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականներն արդեն ներկա են Ուկրաինայի տարածքում՝ չնայած մարտական ​​գործողություններին չմասնակցելու», – ասվում է հոդվածում։

«El Pais»-ը գրում է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը հաստատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, թեեւ չի հստակեցրել երկրները։

Նմանատիպ