Էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է, որ Վրաստան-ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթները սկսվեն ժամանակին. Մամուկա Բախտաձե
Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները երբևիցե չեն եղել նման բարձր մակարդակի վրա և գտնում եմ, որ շատ կարևոր է, որ երկրների միջև սկսվեն ուղիղ չվերթներ,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը կայացած ասուլիսի ժամանակ:
Կառավարության ղեկավարի խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է համապատասխան տնտեսական հետազոտության վրա, որն ավարտվելու է մի քանի շաբաթից:
«Նշված հետազոտությունը օգնելու է մեզ, գտնենք համապատասխան ընկերություն, որով կիրականացվեն թռիչքները Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև: Համոզված եմ, որ ուղիղ ավիաչվերթները մեզ կօգնի, աճեցնել տնտեսական ներուժը, որը գոյություն ունի երկրների միջև տնտեսական տեսանկյունից»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: