Էկոնոմիկայի նախարարություն - Վրաստանը Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկատիրության քաղաքականության ինդեքսում առաջատար է
Վրաստանը Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկատիրության քաղաքականության ինդեքսում առաջատար է,- տեղեկություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Նախարարությունում հայտարարում են, որ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աջակցությամբ անցկացված հետազոտության համաձայն պատրաստված վարկանիշում Վրաստանն անվանվել է առաջին հորիզոնականում: Վրաստանը 12 ինդիկատորներից 9 ինդիկատորում ստացել է լավագույն գնահատական: Դրա հետ մեկտեղ, 2018 թվականի վարկանիշի հետ համեմատ երկրի գնահատականը և վարկանիշային միավորը բարելավվել է 11 ինդիկատորում:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, նշված տեղեկությունը հայտարարվել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպմանը: