Էկոնոմիկայի նախարարություն. Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան ջանքերով բաշխվել են Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ գնված գեներատորները
Վրաստանի վարչապետի հրամանով Ուկրաինա ուղարկված 25 բարձր հզորության գեներատորները հասել են Կիև։ Նշված գեներատորները Վրաստանի կառավարության կողմից ուկրաինացի ժողովրդին աջակցության մաս են կազմում,- հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան ջանքերով գեներատորներ են բաժանվել Ուկրաինայի տարբեր շրջաններ և առաքվել Խարկով, Նիկոլաև, Լվով, Կիևի մարզ և Կիև քաղաք։
«Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը վերոնշյալի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեին։
2022 թվականի դեկտեմբերի վերջին Վրաստանից Ուկրաինա է ուղարկվել վարչապետի հրամանով գնված 25 գեներատոր։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համակարգում ընդգրկված «Վրաստանի պետական էլեկտրական համակարգը» Ուկրաինայի համար գնել է 1,5 մլն լարի ընդհանուր արժողությամբ արդյունաբերական նշանակության գեներատորներ»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։