Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, «Արտադրիր Վրաստանում» գործակալության միկրո և փոքր ձեռներեցության դրամաշնորհային ծրագիրն ունի 1338 հաղթող
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության միկրո և փոքր ձեռներեցության խթանման դրամաշնորհային ծրագիրն ունի 1338 հաղթող։
Այս մասին տեղեկություն է տարածում էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է այս տարվա մարտին։
«Ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլ է անցել 3700 դիմորդ, որից հաղթել է 1338-ը։ Ծրագրի նպատակն է զարգացնել միկրո և փոքր բիզնեսը, ձևավորել ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթ և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ծրագրի դրամաշնորհի չափն այս տարի սահմանվել է 30 000 լարի, իսկ Եվրամիության ֆինանսավորմամբ, Վրաստանի կառավարության կողմից սկսված պիլոտային շրջանների ինտեգրված զարգացման ծրագրի շրջանակներում սահմանված մարզերում (Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի) դրամաշնորհը կազմել է 40 000 լարի։
Ծրագրում հաղթող ձեռներեցների մասնակցության չափը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։ Առկա շահառուի դեպքում շահառուի համամասնակցությունը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 25%-ը: Ծրագրում հաղթող շահառուն պարտավոր է դրամաշնորհի չափի նպատակը սահմանել հետևյալ կերպ՝ կապիտալ ծախսեր ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցներ ոչ ավելի, քան 10%: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի ավելի քան 300 տնտեսական գործունեություն։ Միկրո և փոքր ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2015-2021 թվականներին ֆինանսավորվել է 6901 ծրագիր, իսկ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 78 մլն լարի»,- ասվում է տեղեկատվության մեջ։