Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար. Եվրամիությունը պատրաստ է պաշտպանել իր տնտեսությունն ու ընկերությունները ԱՄՆ-ի մաքսային տուրքերի դեմ, եթե համաձայնության չհասնեն

22:30, 11.04.2025
Warsaw, Poland, 11 April 2025. Arrival to the Polish Army Museum - ministers participating in the Eurogroup.
Valdis Dombrovskis

Warsaw, Poland, 11 April 2025. Arrival to the Polish Army Museum - ministers participating in the Eurogroup. Valdis Dombrovskis

Եվրամիությունը պատրաստ է պաշտպանել իր տնտեսությունն ու ընկերությունները ԱՄՆ-ի մաքսային տուրքերի դեմ, եթե համաձայնության չհասնեն։ Այս մասին հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Վարշավայում՝ ԵՄ ֆինանսների և տնտեսության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկին։

«Մենք պատրաստ ենք աշխատել ԱՄՆ-ի հետ և գտնել կառուցողական, փոխադարձաբար ընդունելի լուծումներ։ Հետևաբար, մենք նաև 90 օրով կասեցրել ենք մեր առաջին պատասխան մաքսատուրքերը, սակայն ակնհայտ է, որ մենք նաև կփոխանցենք ուղերձ, որ եթե մենք չտեսնենք քայլեր ԱՄՆ-ի կողմից, և պատրաստակամություն՝ դադարեցնելու մաքսային քաղաքականությունը, ստիպված կլինենք մեր տնտեսությունը պաշտպանել։ Ստիպիված կլինենք պաշտպանել մեր ընկերությունները և ձեռնարկել պատասխան քայլեր», – հայտարարել է եվրահանձնակատարը՝ լրագրողների հետ զրույցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԵՄ հանձնաժողովում, այս հանգստյան օրերին առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շևչովիչը կուղևորվի Վաշինգտոն։ Նա կփորձի պայմանավորվածություններ ձեռք բերել ամերիկյան կողմի հետ։ Հանձնաժողովում նշում են, որ եթե բանակցությունները դրական արդյունք չտան, Եվրամիությունը կքննարկի գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները։

Երեկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նմանատիպ որոշումից հետո Եվրամիությունը 90 օրով կասեցնում է ԱՄՆ-ի մաքսային տուրքերի նկատմամբ պատասխան միջոցների կիրառումը։ Ինչպես նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ-ն ցանկանում է հնարավորություն տալ բանակցություններին ԱՄՆ-ի հետ։

Նմանատիպ