Էքզիթ փոլի արդյունքներով, Լեհաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատար է «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը՝ հավաքելով ձայների 33,7 տոկոսը
Էքզիթ փոլի արդյունքներով Լեհաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատար է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը։
Ըստ IPSOS-ի անցկացրած Էքզիթ փոլի՝ «Օրենք և արդարություն» կուսակցությունը հավաքել է ձայների 33,7 տոկոսը։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցությունը հավաքում է 31,9 տոկոս։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Երրորդ ուղի» կուսակցությունը՝ ձայների 13,5 տոկոսով, իսկ «ձախերը» հավաքել են ձայների 6,8 տոկոսը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, այս արդյունքները կխանգարեն երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին ամրապնդել իր իշխանությունը։
Դոնալդ Տուսկը Լեհաստանում իշխանության եկավ չորս ամիս առաջ՝ խոստանալով դադարեցնել ժողովրդավարական հետընթացը, ամրապնդել կանանց և փոքրամասնությունների իրավունքները և բարելավել կապերը արևմտյան դաշնակիցների հետ: