«Էքսպո Ջորջիայի մոտ» ընթացող ցույցի 9 մասնակցի ոստիկանությունը ձերբակալել է վարչական կարգով
«Էքսպո Ջորջիայի մոտ» ընթացող ցույցի 9 մասնակցի ոստիկանությունը ձերբակալել է վարչական կարգով

«Էքսպո Ջորջիայի մոտ» ընթացող ցույցի 9 մասնակցի ոստիկանությունը ձերբակալել է վարչական կարգով:

Այս մասին տեղեկութունը Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել ներքին գործերի նախարարությունում:

Իրավապահների և ցուցարարների միջև բախումն սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են փակել ճանապարհը: Իրավապահները նրանց երթևեկությունը խաթարելու հնարավորություն չեն տվել:

Հիշեցնենք, «Էքսպո Ջորջիայի» մոտ ցույց են անցկացնում «Ամոթ է» և «Փոխիր» շարժման ակտիվիստները: