Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախաձեռնութամբ դպրոցային էքսկուրսիաների հետ կապված կազմակերպիչների համար խստացվել են կանոնակարգերը և անհատական վարչական արձանագրությամբ կարգավորվել են էքսկուրսիայի մասնակից կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունները:
Կրթության նախարարության տեղեկությամբ, նոր մոտեցմամբ, դպրոցին հանձնարարվել է փոխադրող ընկերությունից/ֆիզիկական անձից պահանջել վարորդի որակավորումը և ավտոմեքենայի տեխնիկական սարքությունը հաստատող փաստաթղթթեր: Դպրոցի տնօրինությունը պետք է լիովին տեղեկացված լինի էքսկուրսիայի ամսաթվի, անցկացման վայրի, ակտիվությունների, մասնակից անչափահաս և չափահաս անձանց մասին:
Էքսկուրսիայի կազմակերպիչը/ղեկավարը հնարավոր է լինի աշակերտի ներկայացուցիչը, ուսուցիչը կամ դպրոցում աշխատող այլ անձ:
Էքսկուրսիայի ղեկավարը պետք է լիարժեք ունենա մասնակից աշակերտների և ծնողների տվյալները, այդ թվում, տեղեկություն մասնակից աշակերտի հատուկ կարիքների մասին:
Անհրաժեշտ է, խմբի կազմում լինի չափահաս անձ, որը կունենա առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակություն-հմտություններ: Երեխաների սննդի նպատակով, սննդամթերքի տեղափոխումը պետք է իրականացվի սանիտարական պայմանների պաշտպանությամբ: