Էքսկլուզիվ. Որոշված է - Միլանը Թբիլիսիում հիմնում է ֆուտբոլային ակադեմիա
«Վրաստանում բացվելու է համաշխարհային ֆուտբոլային գրանդ «Միլանի» ֆուտբոլային ակադեմիան» ,-այս եզակի լրատվությունը Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Վրաստանում «Միլանի» ներկայացուցիչ, Անա Ծերեթելին:
Անա Ծերեթելին Թբիլիսիի Դինամոյի նախկին ֆուտբոլիստ, դժբախտաբար մահացած Զուրաբ Ծերեթելիի դուստրն է: Նա տարիներ շարունակ աշխատում էր Վրաստանի ֆուտբոլի դաշնությունում:
«Իտալական ակումբի ակադեմիայի բացումը ծրագրում էինք այս տարի, սակայն իրավաբանական հարցերի կարգավորմանը անհրաժեշտ է ժամանակ և բացումը ծրագրել ենք 2020 թվականին: Մինչ այդ Բաթումիում կազմակերպել ենք մեկ շաբաթյա ուսուցում, որին աջակցել են Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունը և Բաթումիի «Դինամոյի» հովանավոր, «Էիչ գրուպի» (H Group) հիմնադիր, Արչիլ Բերիձեն»,-ասել է Անա Ծերեթելին:
Բանակցությունների ժամանակ Վրաստանում էին գտնվում իտալական ակումբի ներկայացուցիչները:
«Պայմանագիրը պատրաստ է: «Միլանի» ակադեմիան «օլիմպիկ» ֆուտբոլային ակադեմիայի հիման վրա կառուցվելու է «Նյու Վիժեն» համալսարանի ռեկտոր, Դավիթ Կերեսելիձեի օգնությամբ և Վրաստանում ունենալու է տարբերվող ենթակառուցվածք»,-հայտարարել է Ծերեթելին: