Էկատերինե Տիկարաձեն տարածաշրջաններում հանդիպելու է բժշկական անձնակազմի հետ
Էկատերինե Տիկարաձեն տարածաշրջաններում հանդիպելու է բժշկական անձնակազմի հետ

Էկատերինե Տիկարաձեն հանդիպելու է տարածաշրջանների բուժանձնակազմի հետ, – այս մասին պատվաստումների խորհրդի նիստից հետո լրագրողի հարցին պատասխանելիս,  հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Էկատերինե Տիկարաձեն պատասխանել է հարցին, որ «պատվաստումների կապակցությամբ բժշկական անձնակազմի կողմից ցածր ակտիվություն կա, հատկապես տարածաշրջաններում, խոսքը պետական կլինիկաների մասին է, այդ թվում Սաչխերեյի կլինիկայի: Ինչ է անելու առողջապահության նախարարությունը, որ բուժաշխատողները ակտիվանան, ինչ պետք է անի գերատեսչությունը, որ փոխվի իրավիճակը», Տիկարաձեն ասել է, որ գործընկերների հետ հանդիպումներ է սկսելու վաղվանից:

«Իհարկե, մենք այս տեղեկատվությունը ստացել ենք հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից: Անձամբ ես նախատեսում եմ մարզերում խոսել բժշկական անձնակազմի հետ: Վաղվանից կսկսեմ ինտենսիվ հանդիպումները գործընկերների հետ: Քանի որ Սաչխերեի կլինիկան անվանակոչվեց, դա կլինի առաջին կլինիկան, որը ես կայցելեմ», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: