Էկատերինե Տիկարաձեն և Իսրայելի դեսպանը հուշագիր են կնքել Իսրայելում Վրաստանի քաղաքացիների օրինական ժամանակավոր աշխատելու մասին
Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն և Վրաստանում Իսրայելի դեսպան Ռան Գիդորին կնքել են փոխհամաձայնության հուշագիր: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Նախաարության փոխանցմամբ, հուշագրի նպատակն է ընդլայնել արտասահմանում ժամանակավոր օրինական աշխատելու հնարավորությունը և պաշտպանել աշխատանքային միգրանտների իրավունքները:
«Առողջապահության նախարարը և Վրաստանում Իսրայելի դեսպանը ստորագրել են հուշագիր: Հուշագիրը նկատի ունի համագործակցություն Վրաստանի և Իսրայելի միջև, որպեսզի Վրաստանի քաղաքացիները Իսրայելում աշխատեն անվտանգ և օրինական: Սրանք այն մանրամասներն են, որոնք մեր քաղաքացիների համար հայտնի կդառնան այն բանից հետո, երբ համաձայնության գանք կոնկրետ իրականացման արձանագրության և մեխանիզմների շուրջ»,- հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Բարկալաիան:
Վրաստանի կառավարության և Իսրայելի պետության միջև կնքվել է պայմանագիր՝ Իսրայելում Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր աշխատելու մասին: