Էկատերինե Տիկարաձեն չի բացառում, որ Սուրբ Զատկի գիշերային ծառայությունը կանցկացվի առցանց
Մենք բավականին դրական դինամիկա ունենք եկեղեցու հետ բանակցությունների առումով, – հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա, հատկանշական է նաև, որ որոշ հոգևորականները կոչ են անում հավատացյալներին առկա վտանգի պատճառով մնալ տանը:
«Մենք բավականին դրական դինամիկա ունենք եկեղեցու հետ բանակցությունների առումով, դա պետք է նշել: Նաև այսօր, որոշ հոգևոր առաջնորդներից բավականին լավ արձագանքներ ունենք, երբ նրանք անձամբ կոչ են անում հավատացյալներին տանը մնալու՝ այս վտանգի պատճառով: Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա երկու օրվա ընթացքում մենք ավելի հստակ կտեսնենք, թե որքան բարձր սոցիալական և քաղաքացիական պատասխանատվություն ունեն մեր քաղաքացիները և մեր հավատացյալները: Ինչպես նաև, իհարկե, եկեղեցին», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: